Օշական ՝ սկսած 3000 դրամից

   Դեպի Օշական էքսկուրսիայի մի քանի տարբերակ կարող ենք առաջարկել։
Առաջին տարբերակով առաջարկում ենք էքսկուրսիա դեպի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որտեղ կայցելենք հայոց գրերի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին  և կլինենք  Օշականի Տառերի այգում։
Երկրորդ տարբերակով առաջարկում ենք այցելել նաև Գուրմե Դուրմե շոկոլադի մինի թանգարան, որտեղ կծանոթանանք երեխաների կողմից անչափ սիրելի շոկոլադի պատմությանը, կտեսնենք, թե ինչպես են պատրաստվում ձեռագործ շոկոլադները։ Այցելուները մասնագետների օգնությամբ կփաթեթավորեն թարմ շոկոլադները, կունենան նաև համեղ համտես: Կլինենք նաև 7-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին Կարմրավոր եկեղեցում: Այն եզակի եկեղեցիներից է Հայաստանում, որի գմբեթը պատմության ընթացքում երբևէ չի քանդվել։

Մեկ այլ տարբերակով  կարող ենք այցելել նաև Տառերի պուրակ, որը կառուցվել է 2005 թվականին՝ հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ:

      Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 3-5 ժամ
        Փաթեթները  հարմար են հատկապես 1-5-րդ դասարանի աշակերտների համար:

  Օշականի եկեղեցի, Օշականի տառերի այգի -  3000 դրամ        
  Օշականի եկեղեցի, Գուրմե Դուրմե շոկոլադի մինի թանգարան, Կարմրավոր եկեղեցի - 3500 դրամ
Օշականի եկեղեցի-Տառերի պուրակ - 3900 դրամ


    Արժեքը ներառում է՝
- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
- գիդ-ուղեկցորդի ծառայություն
- խաղավարի ծառայություն
- շոկոլադի մինի թանգարանի մուտքավճարը:

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-5500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։ 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։