Գառնու տաճար, Գեղարդավանք ՝ սկսած 3500 դրամից

  Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք Հայաստանում պահպանված միակ հեթանոսական Գառնու տաճարը: Կլինենեք նաև Գեղարդի ժայռափոր վանական համալիրում: Այստեղ է պահվել հայտնի գեղարդը, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է Քրիստոսին:  Հագեցած էքսկուրսիայի ընթացքում կայցելենք նաև Չարենցի կամար, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի բիբլիական Արարատ լեռը: Ցանկության դեպքում կունենանք քայլարշավ բնության հուշարձան հանդիսացող Քարերի սիմֆոնիա:

Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 4-6 ժամ
Փաթեթը հարմար է հատկապես 2-12-րդ դասարանի աշակերտների համար
Քարերի սիմֆոնիայի տարբերակի դեպքում՝ 6-12-րդ դասարանի աշակերտների համար

      Գառնու տաճար, Գեղարդավանք  և  Չարենցի կամար - 3500 դրամ 
            Գառնու տաճար, Գեղարդավանք  և  Չարենցի կամար, Քարերի սիմֆոնիա - 3900 դրամ

Արժեքը ներառում է՝
    - ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
- գիդ-ուղեկցորդի ծառայություն
- խաղավարի ծառայություն։

      Արժեքը չի ներառում Գառնու տաճարի և Քարերի սիմֆոնիայի մուտքավճարները.

     Գառնու տաճար. մինչև 12 տարեկան՝ անվճար, 12-18 տարեկան՝ 750 դրամ, 18 տարեկանից բարձր անձանց համար՝ 1500 դրամ

      Քարերի սիմֆոնիա. մինչև 12 տարեկան՝ անվճար, 12 տարեկանից բարձր անձանց համար՝ 200 դրամ:

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-5500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

 

 

 

 

 

 

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։