Էջմիածին ՝ սկսած 2900 դրամից

Էքսկուրսիայի ընթացքում կարող ենք այցելել Մայր Տաճար, որը Ամենայան Հայոց Կաթողիկոսի նստավայրն է։ Կարող ենք այցելել նաև Մայր տաճարի հարևանությամբ գտնվող Գանձատուն-թանգարան։

Այս ուղղության հետ կարող ենք համատեղել այցելություն  Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, որն իր  կառուցվածքով առանձին ճարտարապետական հորինվածք է դարձել, Գայանե եկեղեցի, որտեղ ամփոփված  է Հռիփսիմյան քույրերի մայրապետ՝ Գայանեի մասունքը։  Եկեղեցուն կից ամփոփված են ֆիդայական շարժման առաջնորդներից Մախլուտոն, Րաֆֆու համանուն ստեղծագործության հերոս Խենթը, Լուսինե Զաքարյանը և այլ նշանավոր անձիք։ Կարող ենք այցելել նաև Զվարթնոց խոնարհված տաճար և թանգարան, ինչպես նաև Մաչանենց տուն։ 

 

Էքսկուրսիայի միջին  տևողությունը կազմում է 3-6 ժամ, եթե ընտրված կանգառներից մեկը Մաչանենց տունն է, ապա էքսկուրսիայի տևողությունը փոփոխվում է։ 

Էքսկուրսիան հարմար է 1-12-րդ դասարանների աշակերտների համար։

 

Նշված կանգառներով կարող ենք առաջարկել հետևյալ ուղղությունները
 

Մայր Տաճար - Սուրբ Հռիփսիմե եկեղեցի - Սուրբ Գայանե եկեղեցի - 2900 դրամ
Մայր Տաճար - Սուրբ Հռիփսիմե/ Սուրբ Գայանե եկեղեցի - Զվարթնոց տաճար - 2900 դրամ

Մայր Տաճար - Սուրբ Հռիփսիմե/ Սուրբ Գայանե եկեղեցի - Մաչանենց տուն - 3000 դրամ
Մայր Տաճար- Սուրբ Հռիփսիմե/ Սուրբ Գայանե - Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր - 3900 դրամ

 

Անդամավճարը ներառում է՝
- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով

- գիդ-ուղեկցորդի ծառայություն

-  ժամանցի կազմակերպում։

  

Անդամավճարը չի ներառում Մաչանենց կենտրոնի ծառայությունների վճարները, Զվարթնոցի և Գանձատուն-թանգարանի մուտքավճարները։

Գանձատուն-թանգարանի մուտքավճարը 200 դրամ է երեխաների և 500 դրամ մեծահասակների համար։
Զվարթնոց տաճարի մուտքը մինչև 12 տարեկանների համար ազատ է, 750 դրամ է 12-18 տարեկան անձանց համար և 1500 դրամ է 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համար։
Սարդարապատի թանգարանում գործում է 2 ցուցասրահ, որոնց մուտքավճարները ներկայացված են ստորև․

 

Ցուցասրահ

Մուտքավճար (մինչև 12 տ/ 12-18տ/18-ից բարձր)

Թանգարանում հայախոս զբոսավարի ծառայության վճար

Մայիսյան հերոսամարտերի պատմության ցուցասրահ

-/500/1000

3000 դրամ 30 հոգանոց խմբի համար

Հայ ազգագրության պատմության ցուցասրահ

-/600/1200

4500 դրամ 30 հոգանոց խմբի համար

 

 

Մաչանենց տանը մասնակիցներն ըստ նախընտրության կկարողանան մասնակցել

լավաշի թխման, կավագործության, թթվի պատրաստման, պիցցայի պատրաստման, տիկնիկագործության վարպետաց դասերի։

Մաչանենց թատրոնում կարող են դիտել տարբեր ներկայացումներ։

 

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-2500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։