Գյումրի ՝ սկսած 5500 դրամից

          Առաջարկում ենք Գյումրի էքսկուրսիայի երկու տարբերակ․

          Առաջին տարբերակով այցելելու ենք կոլորիտային Գյումրի քաղաք, որն ունի հարուստ պատմություն ու մշակութային ժառանգություն։ Զբոսնելու ենք քաղաքի հին և նշանավոր փողոցներով՝ Աբովյան, Ռուսթավելի, ինչպես նաև Վարպետաց, որտեղ գտնվում են հայ մեծանուն գրողներից երեքի տուն-թանգարանները։ Այցելելու ենք սովետական տարիներին էկրան բարձրացած ֆիլմերի նկարահանման հրապարակներ։ Լինելու ենք Վարդանանց հրապարակում, որտեղ կտեսնենք, թե ինչպես են հրապարակը երկու կողմից զարդարում Յոթ Վերք և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիները։ Կարող ենք այցելել նաև Սև բերդ, Գորկու այգի և այլ տեսարժան վայրեր։
  Կկարողանանք հյուրընկալվել  Գյումրու թանգարաններում՝  Մհեր Մկրտչյան, Հովհաննես Շիրազ, Ավետիք Իսահակյան, Ասլամազյան քույրեր, Ձիթողցոնց և այլն։


        Էքսկուրսիոն երկրորդ տարբերակով առաջարկում ենք այցելություն Թալինի, Հառիճի կամ Մարմաշենի վանական համալիրներ։

         Էքսկուրսիայի մեկնարկի նախընտրելի ժամ ՝ 09։00-09։30
Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 10-12 ժամ
Փաթեթը  հարմար է հատկապես 5-12-րդ դասարանի աշակերտների համար։

         Գյումրու քաղաքային էքսկուրսիա - 5500 դրամ, 
Գյումրու քաղաքային էքսկուրսիա - Թալինի վանական համալիր - 6000 դրամ։
Գյումրու քաղաքային էքսկուրսիա - Հառիճավանք կամ Մարմաշենի վանք - 6500 դրամ։
Քաղաքային զբոսանքի ծրագիրը համաձայնեցվում է խմբի հետ՝ ըստ նախասիրությունների․ հաշվի է առնվում նաև երեխաների տարիքը։

   Անդամավճարը ներառում է՝
- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
- գիդ-ուղեկցորդի ծառայություն
- ժամանցի կազմակերպում։

Անդամավճարը չի ներառում թանգարանների մուտքավճարները, որոնք ներկայացված են ստորև։ Նախընտրելի է այցելել 1-2 թանգարան։

 

Թանգարաններ

Մուտքավճար

(երեխաներ/մեծահասակներ)

Թանգարանում  հայախոս էքսկուրսավարի ծառայության վճար (նշված թվաքանակը գերազանցելու դեպքում՝ խումբը կիսվում է)

Մհեր Մկրտչյանի թանգարան

300/700

1000 (մինչև 40 հոգի)

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան

300/700

1000 (մինչև 40 հոգի)

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

300/700

1000 (մինչև 15 հոգի)

Ասլամազյան քույրերի պատկերասրահ

300/700

1000 (մինչև 25 հոգի)

Ձիթողցոնց և Սերգեյ Մերկուրովի թանգարան

750/1500

750

1500 (մինչև 30 հոգի)

 

 Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-2500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ «Կանչ»-ը կարող է օգնել կազմակերպչական հարցում․ խումբը կարող է սնվել նաև քաղաքի մի շարք սննդի կետերում՝ 1 անձի համար ծախսելով մոտ 2000-4500 դրամ։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։
 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։