Սաղմոսավանք ՝ 3400 դրամ

Դասարանական էքսկուրսիա դեպի Սաղմոսավանք, Հովհաննավանք և Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։
Էքսկուրսիայի ընթացքում  կայցելենք  իր տեսակով եզակի, գրատուն-եկեղեցի ունեցող Սաղմոսավանք և հայ գրչության նշանավոր կենտրոն Հովհաննավանք վանական համալիրներ։ Այցելելու ենք նաև Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ ամփոփված են սուրբ Գևորգի մասունքները։

 

Էքսկուրսիայի միջին  տևողությունը կազմում է 4-5 ժամ

Էքսկուրսիան հարմար է 1-12-րդ դասարնների աշակերտների համար

 

Անդամավճարը 3400 դրամ է, որը ներառում է՝
- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով

- գիդ-ուղեկցորդի ծառայություն

-  խաղավարի ծառայություն։


Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-5500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։  Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։