Նորավանք ՝ սկսած 5500 դրամից

Նորավանք, Արենի գինեգործարան և Թռչունների քարանձավ

 

Դասարանական էքսկուրսիա դեպի Նորավանք, Արենի գինեգործարան և Թռչունների քարանձավ։ 

  Էքսկուրսիայի ընթացքում  կայցելենք յուրօրինակ ճարտարապետական լուծումներով աչքի ընկնող  Նորավանք վանական համալիր։ Կարող ենք հյուրընկալվել նաև վանքին կից գործող Մոմիկ ճարտարապետի թանգարանում։ Էքսկուրսիայի հաջորդ կանգառը կարող է լինել  Արենի գինու գործարանը, որտեղ կծանոթանանք հայկական գինեգործության ավանդույթներին:  Կարող ենք այցելել նաև Արենի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Այնուհետև կլինենք Արենի 1 (Թռչունների) քարանձավում, որտեղ հայտնաբերվել են հնագույն գինու հնձան և աշխարհի ամենահին կաշվե կոշիկը։ Դեպի Նորավանք էքսկուրսիան կարող ենք համատեղել նաև Խոր Վիրապ վանական համալիր այցելության հետ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի բիբլիական Արարատը։
 

Էքսկուրսիայի մեկնարկի նախընտրելի ժամ՝ 09։00-09։30

Էքսկուրսիայի միջին տևողությունը 8-10 ժամ է
Էքսկուրսիան հարմար է 5-12-րդ դասարանների աշակերտների համար
 

Անդամավճարը 5500 դրամ է, որը ներառում է ՝

- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով

- գիդ-ուղեկցորդի ծառայություն

- ժամանցի կազմակերպում։

 

  Անդամավճարը չի ներառում քարանձավի մուտքավճարը, որը երեխաների համար կազմում է 200 դրամ, մեծահասակների համար՝ 1000 դրամ։

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-5500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։ 


Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։