Դիլիջան ՝ սկսած 5500 դրամից

Դասարանական էքսկուրսիա դեպի անտառածածկ Դիլիջան։

Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք Դիլիջան քաղաք, կլինենք Հին Դիլիջան կոլորիտային թաղամասում։ Կարող ենք այցելել միջնադարյան եկեղեցաշինության գլուխգործոցներ համարվող Հաղարծին կամ Գոշավանք վանական համալիրներ։ Կզբոսնենք Պարզ լճի տարածքում։ Կարող ենք այցելել նաև եղնիկների բուծարան, որտեղ ապրող աղնվացեղ եղջերուները շուտով վերաբնակեցվելու են բնության գրկում։ Էքսկուրսիան կարող ենք համատեղել  Սևանավանք այցելության հետ։

Նախընտրելի է ընտրել վերոնշյալ կանգառներից 3-ը։ Եթե սննդի ծառայություն նույնպես նախատեսում եք, ապա պետք է ընտրել առավելագույնը 2 կանգառ։

 

Էքսկուրսիայի մեկնարկի նախընտրելի ժամ՝ 09:00 - 09:30

Էքսկուրսիայի միջին տևողությունը 10-12 ժամ 

Էքսկուրսիան հարմար է 5-12-րդ դասարանի աշակերտների համար։

Անդամավճարը՝

երեք կանգառի դեպքում՝  5500 դրամ

չորս կանգառի դեպքում՝ 5900 դրամ

որը ներառում է՝ 

- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով,

- գիդ-ուղեկցորդի ծառայություն

- ժամանցի կազմակերպում։

Չի ներառում եղնիկների բուծարանի մուտքավճարը, որը կազմում է 500 դրամ 1 անձի համար։

 

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-5500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։