Դսեղ ՝ 5900 դրամ

         Էքսկուրսիայի ընթացքում այցելելու ենք Դսեղ գյուղ, որն աչքի է ընկնում գեղեցիկ բնությամբ, անտառապատ լեռներով ու ժայռապատ ձորերով։  Լինելու ենք Ամենայն հայոց բանաստեղծի տուն-թանգարանում։ Թանգարանին կից կտեսնենք այն հուշակոթողը, որտեղ ամփոփված է Թումանյանի սիրտը։    
        Թանգարանի հարևանությամբ է գործող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Կունենանք փոքրիկ քայլարշավ դեպի Ծովեր լճակը, որը պիկնիկ կազմակերպելու համար ամենագեղեցիկ վայրերից է։     
        Ավագ դասարանի երեխաների համար կազմակերպում ենք նաև քայլարշավ  դեպի 10-րդ դարում կառուցված և Լոռվա անտառում համեստորեն քողարկված Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանք։ Ճանապարհին կտեսնենք բազմաթիվ  խաչքարեր, ինչպես նաև սիրելի ֆիլմից հայտնի Գիքորի աղբյուրը։          

         Էքսկուրսիայի մեկնարկի նախընտրելի ժամ ՝ 09։00-09։30
Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 10-12 ժամ
Փաթեթը հարմար է հատկապես 4-12-րդ դասարանի աշակերտների համար։

            Անդամավճարը 5900 դրամ է, որը ներառում է՝
- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
- գիդ-ուղեկցորդի ծառայություն
- ժամանցի կազմակերպում։

Անդամավճարը չի ներառում թանգարանի մուտքավճարը․ մինչև 12 տարեկան՝ անվճար, 12-18 տարեկան՝ 500 դրամ, 18-ից բարձր անձանց համար՝ 1000 դրամ, թանգարանում հայախոս զբոսավարի ծառայությունը խմբի համար՝ 2000 դրամ։


Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-2500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։