Բյուրական ՝ սկսած 3900 դրամից

        Աստղագիտության մասին գիտելիքներ ստանալու և տիեզերքի գաղտնիքները բացահայտելու համար առաջարկում ենք էքսկուրսիա դեպի Բյուրականի աստղադիտարան, որտեղ կայցելենք անվանի աստղագետ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, կծանոթանանք արևային մեծ դիտակի հետ և կուսումնասիրենք աստղազարդ երկինքը:
Առաջարկում ենք  այցի երկու հիմնական տարբերակ՝ գիշերային և ցերեկային:
  Ցերեկային այցելության ժամանակ կլինենք Վ. Համբարձումյանի տուն-թանգարանում, ինչպես նաև կունենանք էքսկուրսիա 2․6 մետր տրամագիծ ունեցող արևային դիտակի մոտ։ Ցանկության դեպքում կարող ենք այցելել նաև պլանետարիում։
    Գիշերային այցելության ժամանակ կծանոթանանք լուսնի, աստղերի և մոլորակների հետ: Աստղադիտումը հնարավոր է կազմակերպել երեկոյան՝ մութն ընկնելուն պես:                                                                                                                                                        Էքսկուրսիան հնարավոր է համատեղել Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի կամ Ամբերդ այցելության հետ։

Բյուրականի ցերեկային կամ երեկոյան այցելություն - 3900 դրամ
Բյուրականի ցերեկային կամ երեկոյան այցելություն - Մուղնու Սուրբ Գևորգ   եկեղեցի - 3900   դրամ
Բյուրականի ցերեկային կամ երեկոյան այցելություն - Ամբերդ - 4900 դրամ:

Էքսկուրսիայի մեկնարկի նախընտրելի ժամ՝ գիշերային այցելության դեպքում  18:00-19:00     

Փաթեթը  հարմար է 2-12-րդ դասարանի աշակերտների համար։
  Անդամավճարը  ներառում է՝
- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
- գիդ-ուղեկցորդի ծառայություն
- խաղավարի ծառայություն։

Արժեքը չի ներառում  թանգարանների, աստղադիտարանի մուտքավճարները։

 

Մուտքավճար (երեխաներ/մեծահասակներ)

Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան

-/1000 

Արևային դիտակի էքսկուրսիա

300/1000

Գիշերային աստղադիտում

500/1800

Պլանետարիում

400/1200

Ամբերդ

մինչև 12 տ․՝ անվճար, 12-18 տ․՝ 750 դրամ, 18 տ․ բարձր՝ 1500 դրամ

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-5500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

 

 

 

 

 

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։