Ապաչի ՝ 3000 դրամ

             Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք  խրթխրթան Ապաչի գործարան, որտեղ մասնակիցները կծանոթանան հայկական ապրանքանիշի բարձրորակ արտադրանքին, կլինեն արտադրամասում՝ տեսնելով  այդքա՜ն սիրելի կրեկերների, եգիպտացորենի ձողիկների, արևածաղկի սերմերի և չիպսերի ստեղծման ընթացքը։ Էքսկուրսիայից հետո կունենան համեղ ընդմիջում։ Սանիտարահիգիենիկ նորմերից ելնելով արտադրամաս մուտք  են գործում հատուկ հագուստով՝ նախապես հեռախոսները թողնելով արկղի մեջ, քանի որ տեսանկարահանումն արգելվում է։

Էքսկուրսիան կարող եք համատեղել Լևոն պապի գետնափոր քարանձավ կամ երևանյան որևէ թանգարան այցելության հետ:

Գործարանի մուտքն անվճար է, այսինքն արտադրամաս մուտք գործելու համար որևէ վճարում չի կատարվում։ Նշված գումարը վճարվում է Կանչ-ի էքսկուրսիոն ծառայության դիմաց։

Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 2-3 ժամ
Փաթեթը շատ հարմար է 2-12-րդ դասարանի աշակերտների համար։

             Անդամավճարը 3000 դրամ է, որը ներառում է,
- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
- գիդ-ուղեկցորդի ծառայություն
- խաղավարի ծառայություն:

Արժեքը չի ներառում Լևոն պապի քարանձավի և այցելվող թանգարանների մուտքավճարները:

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-2500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

 

 

 

 

 

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։