Ջայլամների բուծարան ՝ 3500 դրամ

      Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք Եղվարդ քաղաքում գտնվող  Ջայլամների բուծարան և Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որը կառուցվել է Նորավանքի Սուրբ Աստվածածին եկեղեցու նմանությամբ: 

    Բուծարանում մասնակիցները կարող են տեսնել աֆրիկյան սև ջայլամներ, ինչպես նաև կերակրել և մասնակցել լավաշի թխման, օճառագործության, տիկնիկագործության, բատիկա շապիկի վրա և մի շարք այլ վարպետաց դասերին: Մասնակիցները նաև հնարավորություն կունենան մասնակցել ջայլամի ձվով էկզոտիկ ձվածեղ շոու ծրագրին: Այստեղ կարող են համտեսել ինչպես ավանդական, այնպես էլ էկզոտիկ ուտեստներ:

          Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 3-4 ժամ
          Փաթեթը հարմար է հատկապես 3-րդ դասարանից սկսած աշակերտների համար: 

          Անդամավճարը  3500 դրամ է, որը ներառում է՝
          - ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
          - գիդ-ուղեկցորդի  ծառայություն
          - խաղավարի ծառայություն
Արժեքը չի ներառում Ջայլամների բուծարանի մուտքավճարները։

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-5500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

 

 

 

 

 

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։