Խոր Վիրապ ՝ սկսած 3000 դրամից

  Էքսկուրսիայի ընթացքում լինելու ենք հայոց մեծ ուխտատեղի հանդիսացող
Խոր Վիրապի վանական համալիրում։ Ծանոթանալու ենք Հայաստանում քրիստոնեության ընդունման պատմությանը, լինելու ենք Լուսավորչի ճգնարանում։

Էքսկուրսիոն երկրորդ կանգառ կարող է լինել Վ․ Սարգսյանի կամ Պարույր Սևակի տուն-թանգարանները, Նորավանքը:

Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 4-5 ժամ
Փաթեթը հարմար է հատկապես 2-12-րդ դասարանի աշակերտների համար։

  Խոր Վիրապ - 3000 դրամ       
  Խոր Վիրապ - Վ․ Սարգսյանի տուն-թանգարան - 3900 դրամ
  Խոր Վիրապ - Պարույր Սևակի տուն-թանգարան - 4500 դրամ
  Խոր Վիրապ - Նորավանք - Արենի - 5500 դրամ

Անդամավճարը ներառում է՝

 - ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
- գիդ-ուղեկցորդի ծառայություն,
- խաղավարի ծառայություն։

    Արժեքը չի ներառում թանգարանների մուտքավճարները.
    Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանի մուտքն ազատ է:
    Պարույր Սևակի տուն-թանգարանում մուտքը դպրոցականների համար՝ 500 դրամ, մեծահասակների համար՝ 700 դրամ: Թանգարանում անցկացվող էքսկուրսիան մինչև 20 հոգանոց խմբերի համար՝ 3000 դրամ:

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-5500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

 

 

 

 

 

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։