Զարնի-Պարնի, Հաղպատ, Սանահին՝ սկսած 7900 դրամից

     Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք Հաղպատի վանական համալիր, որտեղ մոտ երկու տասնամյակ ապրել ու ստեղծագործել է Սայաթ-Նովան: Այնուհետև կլինենք Սանահինի վանական համալիրում, որը միջնադարյան Հայաստանի հոգևոր և կրթական նշանավոր կենտրոններից է: Մեր էքսկուրսիան կարող ենք համեմել նաև Զարնի-Պարնի քարանձավ այցելությամբ: Այցելուները հնարավորություն ունեն մտնել թանգարան, որտեղ ցուցադրված են ժողովրդի կենցաղն ու մշակույթը ներկայացնող նմուշներ: Զարնի-Պարնի քարանձավից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Լոռվա սքանչելի բնությունը:

      Էքսկուրսիոն կանգառներից մեկը կարող ենք փոխարինել Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի այցելությամ կամ Ախթալայի որմնանկարներով հարուստ վանքով։ Կարող ենք այցելել նաև ժայռերի մեջ թաքնված Քոբայրավանք։

     Էքսկուրսիայի մեկնարկի նախընտրելի ժամ ՝ 08։00-08։30
Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 10-12 ժամ
Փաթեթը հարմար է հատկապես ավագ դասարանի աշակետների համար

Հաղպատ - Սանահին - Զարնի Պարնի - 7900 դրամ

Հաղպատ - Սանահին - Մենձ Էր քարայր - 7900 դրամ

Հաղպատ - Սանահին - Ախթալա - Օձուն - 9000 դրամ 

Հաղպատ - Սանահին - Քոբայրավանք  - 8500 դրամ 

 

      Անդամավճարը ներառում է ՝
            -  ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
            - գիդ-ուղեկցորդի ծառայություն
- ժամանցի կազմակերպում։

  Արժեքը չի ներառում Զարնի-Պարնի քարանձավի  և  Մենձ Էր քարայրի մոտքավճարները.

  Զարնի-Պարնի. երեխաներ՝ 500 դրամ, մեծահասակներ՝ 1000 դրամ
Մենձ Էր քարայր. երեխաներ՝ 500 դրամ, մեծահասակներ՝1000 դրամ

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-2500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

 

 

 

 

 

 

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։