Բջնի, Աղվերան ՝ 3900 դրամ

Դասարանական էքսկուրսիա դեպի ծառաշատ Բջնի, Աղվերան

Էքսկուրսիայի ընթաքում այցելելու ենք Բջնի գյուղ, լինելու ենք Սուրբ Աստվածածին վանքում, որը հայտնի էր նաև «Մագիստրոսի ճեմարան» անվամբ։ Կարող ենք բարձրանալ միջնադարյան նշանավոր Բջնիի ամրոց-բերդը։ Դրա համար ունենալու ենք մոտ 2 կմ-անոց քայլարշավ։

Սննդային  ծառայությունից օգտվելու դեպքում՝ ճանաչողական մասի ավարտից հետո, կարող ենք գնալ Աղվերան, որտեղ հարմարավետ հանգստյան գոտում կկազմակերպվի մասնակիցների ժամանցը։ Հանգստյան գոտում առկա է լողավազան և խաղահրապարակ։

  Էքսկուրսիայի մեկնարկի նախընտրելի ժամ՝ 10։00-11։00
  Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 4-6 ժամ
  Փաթեթը հարմար է հատկապես 3-12-րդ դասարանի աշակերտների համար։

         Անդամավճարը 3900 դրամ է, որը ներառում է՝
- ուղևորափոխադրումը բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
- գիդ-ուղեկցորդի ծառայություն
- խաղավարի ծառայություն։


Անդամավճարը չի ներառում Բջնիի բերդի մուտքավճարը․ մինչև 12 տարեկան՝ անվճար, 12-18 տարեկան՝ 750 դրամ, 18-ից բարձր տարիքի անձանց համար՝ 1500 դրամ, իսկ լողավազանի վճարը՝ 1000 դրամ։ 

         Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-5500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

         Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

 

 

 

 

 

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։