Հնեվանք, Արևածագի ձոր և Սբ․ Նիկողայոս եկեղեցի ՝ 6500 դրամ

Դասարանական էքսկուրսիա դեպի Հնեվանք, Արևածագի ձոր և Սբ․ Նիկողայոս եկեղեցի

         Էքսկուրսիայի ընթացքում կունենանք մոտ 7,5 կմ-անոց քայլարշավ դեպի Լոռվա ձորակներում թաքնված Հնեվանք վանական համալիր։ Քայլարշավը կշարունակենք դեպի Արևածագի ձոր, որը հիանալի տարբերակ է բնության գրկում պիկնիկ կազմակերպելու համար։ Այնուհետև կինենք Ամրակիցի Սուրբ Նիկողայոս հրաշագործ եկեղեցում, որը վկան է այստեղ հաստատված ուկրաինացի կազակների աշխույժ կյանքի ու գործունեության։

Էքսկուրսիայի մեկնարկի նախընտրելի ժամ՝ 09։00-09։30
Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 10-12 ժամ
Փաթեթը հարմար է հատկապես ավագ դասարանի աշակերտների համար։

  Անդամավճարը 6500 դրամ է, որը ներառում է՝
- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
- գիդ-ուղեկցորդի ծառայություն
- ժամանցի կազմակերպում։

         Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-2500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։

 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

 

 

 

 

 

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։