Ստեփանավանի Դենդրոպարկ և Լոռե բերդ ՝ 5900 դրամ

Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք շուրջ 500 բուսատեսակներով հարուստ Դենդրոպարկ, կտեսնենք այգու ամենահետաքրքիր բնակիչներից կալիֆորնիական սեկվոյային, որի բարձրությունը կարող է հասնել մինչև 150 մետրի։  Այնուհետև կլինենք Լոռե բերդ միջնադարյան անառիկ ամրոցում, կշրջենք բերդաքաղաքի տարածքում և կտեսնենք տարբեր շինությունների ավերակներ, այդ թվում՝ երկու բաղնիք, որոնք ժամանակի յուրատեսակ կառույցներից են։

         Էքսկուրսիոն երրորդ կանգառը կարող է լինել Սաղմոսավանքը,  Սբ․ Նիկողայոս եկեղեցին կամ Հովհաննավանքը։

Էքսկուրսիայի մեկնարկի նախընտրելի ժամ  ՝ 09։00-09։30
Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 8-10 ժամ
Փաթեթը հարմար է հատկապես 6-12-րդ դասարանի աշակերտների համար։

         Անդամավճարը 5900 դրամ է, որը ներառում է՝
- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
- գիդ-ուղեկցորդի ծառայություն
- ժամանցի կազմակերպում։


Անդամավճարը չի ներառում Դենդրոպարկի և Լոռե բերդի մուտքավճարը։ Դենդրոպարկի մուտքավճարը 500 դրամ է, Լոռե բերդի մուտքավճարը․ մինչև 12 տարեկան՝ անվճար, 12-ից  բարձր տարիքի անձանց ամար՝ 750 դրամ։

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-2500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։


Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

 

 

 

 

 

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։