Ոսկեվազի գինու գործարան ՝ սկսած 3200 դրամից

Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք շինարարական առանձնահատուկ լուծումներ ունեցող Ոսկեվազի գինեգործարան։ Կունենանք շրջայց գինու մառաններում, կծանոթանանք գործարանի պատմությանն ու գինու մշակման առանձնահատկություններին։ Էքսկուրսիոն հաջորդ կանգառը կարող է լինել Սաղմոսավանքը կամ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին։

 
Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 4-6 ժամ
Փաթեթը  հարմար է հատկապես 6-12-րդ դասարանի աշակերտների համար։

Սաղմոսավանք - Ոսկեվազի գինեգործարան - 3800 դրամ
Մուղնու Սբ․ Գևորգ եկեղեցի - Ոսկեվազի գինեգործարան - 3200 դրամ։    
        Անդամավճարը ներառում է՝   
        - ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով    
        - գիդ-ուղեկցորդի ծառայություն 
        - ժամանցի կազմակերպում։   
 
        Անդամավճարը չի ներառում գինեգործարանի մուտքավճարը, որը կազմում է 3000-16000 դրամ՝ կախված ընտրված փաթեթից։

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն,  որի  փաթեթների արժեքները 1500-5500 դրամ են։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

 

 

 

 

 

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։