Շոկոլադի մինի թանգարան ՝ սկսած 3200 դրամից

Առաջարկում ենք շոկոլադի մինի թանգարան այցելության մի քանի տարբերակ․

Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք Գուրմե Դուրմե շոկոլադի մինի թանգարան, որտեղ կծանոթանանք երեխաների կողմից անչափ սիրելի շոկոլադի պատմությանը, կտեսնենք, թե ինչպես են պատրաստվում ձեռագործ շոկոլադները։ Այցելուները մասնագետների օգնությամբ կփաթեթավորեն թարմ շոկոլադները, կունենան համեղ համտես: Կլինենք նաև 7-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին Կարմրավոր եկեղեցում: Այն եզակի եկեղեցիներից է Հայաստանում, որի գմբեթը պատմության ընթացքում երբևէ չի քանդվել։

Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 3-5 ժամ
        Փաթեթները  հարմար են հատկապես 1-5-րդ դասարանի աշակերտների համար:

Շոկոլադի թանգարանի այցելությունը կարող ենք համատեղել հետևյալ կանգառների հետ․

Շոկոլադի մինի թանգարան - Կարմրավոր եկեղեցի - 3200 դրամ 

Շոկոլադի մինի թանգարան - Կարմրավոր եկեղեցի - Օշականի եկեղեցի - Օշականի տառերի այգի - 3500 դրամ

Շոկոլադի մինի թանգարան - Կարմրավոր եկեղեցի - երևանյան որևէ թանգարան - 3200 դրամ

Շոկոլադի մինի թանգարան - Կարմրավոր եկեղեցի - Սաղմոսավանք -  3900 դրամ 

Շոկոլադի մինի թանգարան - Կարմրավոր եկեղեցի - Տառերի պուրակ - 3900 դրամ 

Շոկոլադի մինի թանգարան - Կարմրավոր եկեղեցի - Սաղմոսավանք - Տառերի պուրակ - 4200 դրամ

Շոկոլադի մինի թանգարան - Կարմրավոր եկեղեցի - Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի - 3500 դրամ

Շոկոլադի մինի թանգարան - Կարմրավոր եկեղեցի - Տպարան - 3800 դրամ


        Անդամավճարը ներառում է՝   
        - ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով    
        - գիդ-ուղեկցորդի ծառայություն 
        - խաղավարի ծառայություն
- շոկոլադի մինի թանգարանի մուտքավճարը:
 
        Անդամավճարը չի ներառում երևանյան թանգարանների մուտքավճարները։

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն,  որի  փաթեթների արժեքները 1500-5500 դրամ են։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

 

 

 

 

 

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։