Սարդարապատ՝ սկսած 3900 դրամից

Դասարանական էքսկուրսիա դեպի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր և թանգարան։

Էքսկուրսիայի ընթացքում կքայլենք հուշահամալիրի ճեմուղիներով, կտեսնենք տարածքում գտնվող 25մ բարձրությամբ զանգակատունը, իր երկու շարք զանգերով, որոնք ղողանջում են ամեն տարի Սարդարապատի հերոսամարտի օրը և  այն 2 կողմից շրջապատող ցլերի հսկայական արձանները, որոնք պաշտպանում են հերոսամարտի ժամանակ ընկած հայորդիների շիրիմները։ Կտեսնենք նաև հայ մարտիկների քաջությունը խորհրդանշող 5 արծիվների քարե քանդակները։ Կայցելենք Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան։

Էքսկուրսիոն այս ուղղությունը կարող ենք համատեղել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե եկեղեցիներ, Մայր տաճար կամ Մեծամորի թանգարան այցելության հետ։

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Սուրբ Հռիփսիմե, Մայր    տաճար - 3900 դրամ

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր - Մեծամորի թանգարան - 4500 դրամ 

 

Էքսկուրսիայի միջին տևողությունը՝ 4-6 ժամ 

Էքսկուրսիան հարմար է 5-12–րդ դասարանի աշակերտների համար։

 Անդամավճարը ներառում է՝

  • ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
  • գիդ-ուղեկցորդի ծառայություն
  • ժամանցի կազմակերպում։

 

Սարդարապատի թանգարանում գործում է 2 ցուցասրահ, որոնց մուտքավճարները էքսկուսիայի անդամվճարի մեջ ներառված չեն․

 

Ցուցասրահ

Մուտքավճար (մինչև 12 տ/ 12-18տ/18-ից բարձր)

Թանգարանում հայախոս զբոսավարի ծառայության վճար

Մայիսյան հերոսամարտերի պատմության ցուցասրահ

-/500/1000

3000 դրամ 30 հոգանոց խմբի համար

Հայ ազգագրության պատմության ցուցասրահ

-/600/1200

4500 դրամ 30 հոգանոց խմբի համար

Մեծամոր

-/750/1500

3000 դրամ ամբողջ խմբի համար

 

 

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-2500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։

 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

 

 

 

 

 

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։