Քվեսթային խաղ Դիլիջանի ազգային արգելոցի Կարմրածառերի պուրակում ՝ 9000 դրամ

10-12 առաջադրանքից բաղկացած խաղը կդառնա Ձեր երեխաների ամենաքաղցր դասարանական հիշողություններից մեկը 

Խաղը կազմակերպվում է Դիլիջանի Ախնաբաթի անտառում՝ Կարմրածառերի պուրակում, որտեղ մասնակիցները հաղթական նպատակակետին հասնելու համար պետք է անցնեն բազում փորձություններ։ Նախքան խաղին անցնելը՝ մասնակիցները բաժանվում են խմբերի, ունենում իրենց ուղեկցորդները, որոնք ողջ ընթացքում հսկում և ապահովում են անվտանգության կանոնները։ Հաղթանակի հասնելու համար խումբը պետք է լուծի միջանկյալ խնդիրներ ու տրամաբանական առաջադրանքներ՝ հիմնվելով գիտելիքի և տրամաբանության  վրա:  Խաղը նպաստում է ընկերասիրության ձևավորմանը, զարգացնում է արագ կողմոնորոշվելու և որոշումներ կայացնելու ունակությունները։ "Մեկը բոլորի, բոլորը՝ մեկի" համար սկզբունքով մասնակիցները միասնական հաղթահարում են առաջացող խոչընդոտները։ 

Խմբին օգնում են.
տրամաբանական հուշումները, որոնք ստանում են ճանապարհին՝ որոշակի փորձություններ անցնելով,
իմաստունները՝ ովքեր, ինտելեկտուալ հարցերի ճիշտ պատասխանները   ստանալուց հետո, ուղղորդում են խմբին:

Օրվա ընթացքում կարող եք կանգառ ունենալ նաև Գոշավանքում կամ  Հին Դիլիջան թաղամասում։ Կարող եք ընտրել նաև սննդային ծառայություն և հանգիստը անցկացնել դիլիջանյան հանգստյան գոտիներից մեկում՝ հագեցած տարաբնույթ խաղերով։ 

Էքսկուրսիայի  միջին տևողությունը՝ 9-12 ժամ
             Էքսկուրսիայի մեկնարկի նախընտրելի ժամ՝ 09:00 - 09:30
            Խաղը հարմար է հատկապես  6-12-րդ դասարանի աշակերտների համար
            Անդամավճարը 9000 դրամ է, որը ներառում է՝

- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով
- գիդ-ուղեկցորդի ծառայություն
- խաղավարների ծառայություն
- քվեսթային խաղի կազմակերպումը և անցկացում։
Կախված ասնակիցների քանակից՝ հնարավոր են արժեքային փոփոխություններ։ 

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-5500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։