Աղձք, Տեղեր, Ամբերդ, Բյուրական ՝ սկսած 3900 դրամից

Դասարանական Էքսկուրսիա դեպի Աղձքի Արշակունի արքաների դամբարան, Տեղերի վանք, Ամբերդ, Բյուրական։

Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք Աղձք գյուղում գտնվող  հայոց Արշակունի արքաների դամբարան, որը Հայաստանում պահպանված եզակի արքայական դամբարան է։ Կլինենք նաև Տեղերի վանքում, որն Արագածոտնի իշխանաց-իշխան Վաչե Վաչուտյանի և կնոջ կառուցած 7 եկեղեցիներից մեկն է։ Մեր հագեցած էքսկուրսիայի հաջորդ կանգառը կարող է լինել դարերի ընթացքում իր շքեղությունը չկորցրած Ամբերդ ամրոցը։ Էքսուրսիան կարող ենք համատեղել Բյուրականի աստղադիտարան այցելությամբ։

 

Էքսկուրսիայի միջին տևողությունը 7-8 ժամ է,

         Էքսկուրսիան հարմար է 5-12-րդ դասարանի աշակերտների համար։

Նշված կանգառներով առաջարկում ենք էքսկուրսիայի հետևյալ տարբերակները․

Աղձքի Արշակունի արքաների դամբարան - Տեղերի վանք -  3900 դրամ

Աղձքի Արշակունի արքաների դամբարան - Տեղերի վանք - Ամբերդ - 4900 դրամ

Աղձքի Արշակունի արքաների դամբարան - Տեղերի վանք - Բյուրականի ցերեկային այցելություն - 4500 դրամ

Անդամավճարը ներառում է՝

- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով

- գիդ-ուղեկցորդի ծառայություն

- ժամանցի կազմակերպում։

Չի ներառում Ամբերդի և Բյուրականի աստղադիտարանի վճարները։
Ամբերդ՝ մինչև 12 տ․ անվճար, 12-18 տարեկան 750 դրամ, 18-ից բարձր՝ 1500 դրամ 

Բյուրականի արևային դիտակի մոտ էքսկուրսիա՝ 300 դրամ երեխա, 1000 դրամ մեծահասակ։

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-5500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։