Տաթև ՝ սկսած 8500 դրամից

Դասարանական էքսկուրսիաներ դեպի Տաթևի վանական համալիր։

Էքսկուսիայի ընթացքում կայցելենք 9-րդ դարում կառուցված Տաթևի վանական համալիրում։ Այստեղ կարող ենք օգտվել աշխարհի ամենաերկար հետադարձելի ՏաԹևեր ճոպանուղուց։ Այդ թվում կարող ենք այցելել նաև բնական հուշարձան համարվող Սատանի կամուրջ, լինել Շաքիի հեքիաթային ջրվեժում։ Կարող ենք այցելել Խնձորեսկ քարանձավային ավան, որտեղ գտնվում է հայտնի Ճոճվող կամուրջը։ Կանգառներից մեկն էլ կարող է լինել Քարահունջի առեղծվածային աստղադիտարանը։

Էքսկուրսիոն այս ուղությունը կարող ենք համատեղել նաև Նորավանք կամ Արենի այցելության հետ։ Արդյունավետ էքսկուրսիա ունենալու համար ցանկալի է ընտրել նշված տարբերակներից որևէ մեկը․

Տաթևի վանական համալիր - Շաքիի ջրվեժ - 8500 դրամ 

Տաթևի վանական համալիր - Շաքիի ջրվեժ - Արենի -8500 դրամ 

Նորավանք վանական համալի -Տաթևի վանական համալիր -Շաքիի ջրվեժ - 8500 դրամ

Տաթևի վանական համալիր - Խնձորեսկ -  Շաքիի ջրվեժ - 9000 դրամ

Նորավանք վանական համալիր - Տաթևի վանական համալիր - Շաքիի ջրվեժ - Քարահունջի աստղադիտարան -  9000 դրամ


Էքսկուրսիայի տևողությունը՝ մեկ օր, գիշերակացով տարբերակ ևս առկա է

Էքսկուրսիայի մեկնարկի նախընտրելի ժամ՝ 07:00 - 08:00,

Էքսկուրսիան հարմար է 7-12-րդ դասարանի աշակերտների համար։

Անդամավճարը  ներառում է՝

- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսներով

- գիդ-ուղեկցորդի ծառայություն

- ժամանցի կազմակերպում։

 

Արժեքը չի ներառում ճոպանուղու տոմսը.
            Միակողմանի՝ 6500 դրամ, երկկողմանի՝ 9000 դրամ
 

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-2500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։