Իջևանի դենդրոպարկ , Մակարավանք և Ծռվիզի վանք ՝ 6500 դրամ

Էքսկուրսիայի ընթացքում կայցելենք 13-րդ դարով թվագրվող Մակարավանք վանական համալիր, որը հայտնի է նաև Ագռավավանք անվամբ։ Վանքն առանձնանում է իր կատարյալ արտաքին հարդարանքով՝ հարուստ հարթաքանդակներով։ Հաջորդ կանգառը կարող է լինել Իջևանի դենդրոպարկը, որտեղ կարող եք տեսնել բուսատեսակներ աշխարհի 5 մայրցամաքներից։ Այս ուղղությամբ կարող ենք այցելել նաև 5-րդ դարում կառուցված Մորո Ձորո, կամ Ծռվիզի վանք, որտեղ նկարահանվել են տեսարաններ «Կյանք ու Կռիվ» ֆիլմի համար։ Վանք հասնելու համար կունենանք փոքրիկ քայլարշավ։
 

Էքսկուրսիայի մեկնարկի նախընտրելի ժամ՝ 09։00-09։30
Էքսկուրսիայի միջին տևողությունը 10-12 ժամ է
Էքսկուրսիան հարմար է 6-12-րդ դասարանների աշակերտների համար
 

Անդամավճարը 6500 դրամ է, որը ներառում է՝
- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով

- գիդ-ուղեկցորդի ծառայություն

- ժամանցի կազմակերպում։

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-5500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։ Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։