Տպարան

Էքսկուրսիա դեպի տպարան։ Էքսկուրսիայի ընթացքում  կայցելենք տպարան, որտեղ կարող ենք տեսնել գրքերի ստեղծման ողջ ընթացքը։ Էքսկուրսիան կարող ենք համատեղել 2-րդ որևէ կանգառի հետ, որը կարող է լինել՝
Երևանյան որևէ թանգարան
Լևոն պապի քարանձավը
Պլանետարումը

Շոկոլադի գործարանը

 

Էքսկուրսիայի անդամավճարը կախված է ընտրված կանգառներից և մասնակիցների թվից
 

Անդամավճարը անկախ ընտրված ուղղությունից ներառում է՝
- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով,

- գիդ-ուղեկցորդի ծառայություն,

-  խաղավարի ծառայությունը,

 

Եթե ընտրված ուղղության մեջ առկա է շոկոլդի գործարանը ապա մուտքավճարը նույնպես ներառված է անդամավճարի մեջ։

Անդամավճարը չի ներառում թանգարանի, քարանձավի և Պլանետարիումի մուտքավճարները։

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։