Մաչանենց տուն ՝ 3000 դրամ

Մաչանենց տունը Հայաստանի խոշորագույն տուրիստական կենտրոններից է։ Տեղում այցելուները կարող են մասնակցել լավաշի թխման, կավագործության, թթվի պատրաստման, պիցցայի պատրաստման, տիկնիկագործության վարպետաց դասերի։ Մաչանենց տանը այցելուները կարող են  պատրատել տոլմա, շաքար չորակի, հարիսա և ճաշակել իրենց իսկ ձեռքով պատրաստված կերակուրները։ Մեծահասկաները կարող են մասնակցել գինու համտեսի։

Մաչանենց թատրոնում կարող են դիտել տարբեր ներկայացումներ։

Կենտրոնում գործում է ռեստորան, որտեղ կարելի է ճաշակել ազգային ավանդական ուտեստներ, ինչպես նաև ազգային խոհանոցի հիմքով ստեղծված նոր ճաշատեսակներ։

Մաչանենց տանը կա բացառիկ հնարավորություն՝ վայելելու աշխարհում միակը համարվող արևային խոհանոցի կերակուրները։ Կենտրոնում ցուցադրվում են նաև  հարյուրավոր հնաոճ իրեր և առարկաներ, գործում են պատկերասրահներ, հնագիտական և ազգագրական թանգարան:   

 

Էքսկուրսիան կարելի է համատեղել հետևյալ կանգառներից մեկի, կամ երկուսի  այցելությամբ. Էջմիածնի Մայր Տաճար, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Զվարթնոց տաճար.
 

Էքսկուրսիայի միջին տևողությունը 3-6 ժամ է, կախված Մաչանենց տանը ընտրված ծառայություններից։
Անդամավճարը կազմում է 3000 դրամ, որը ներառում է 

- ուղևորափոխադրում բարձրակարգ տուրիստական ավտոբուսով,

- գիդ-ուղեկցորդի ծառայություն,

-  խաղավարի ծառայությունը,

 

Չի ներառում Մաչանենց տան և Զվարթնոց տաճարի մուտքավճարները
 

Զվարթնոց տաճարի մուտքը մինչև 12 տարեկանների համար ազատ է, 750 դրամ է 12-18 տարեկան անձանց համար և 1500 դրամ է 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համար։

Մաչանենց տան ծառայությունները ներկայացված են փաթեթներով։ Ստորև ներկայացված են փաթեթները։ Եթե նշված փաթեթներում չգտնեք Ձեր նախընտրած տարբերակը, ապա հնարավոր է կազմել անհատական տարբերակ Ձեր խմբի համար։
 

Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։

 

Էքսկուրսիաների արժեքները նախատեսված են 18 անդամից ավել խմբերի համար, եթե խումբը 18 հոգուց պակաս է, պետք է ապահովել նվազագույնը 18 ամբողջական վճար։ Եթե 20-27 մասնակցից է բաղկացած և սպասարկվում է միջին չափի ավտոբուսով, խումբը պետք է տրամադրի 27 ամբողջական վճար։ Այս ամենը կապված է հանրապետությունում առկա տրանսպորտային միջոցների հետ: Անդամավճարը նախատեսված է 1 անձի համար (անկախ տարիքից)։ Բոլոր դեպքերում դպրոցահասակ երեխան և նրա ծնողը դիտարկվում են, որպես առանձին անձեր։  Մինչև 5 տարեկան երեխաները խմբին կարող են միանալ անվճար՝ ավտոբուսում առանձին տեղ չզբաղեցնելու պայմանով․
 1․ Մինչև 20 հոգանոց խմբի համար՝ 1 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 2. Մինչև 33 հոգանոց խմբի համար՝ 2 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
 3. 33-ից ավել խմբի համար՝ 3 երեխա անվճար (մինչև 5 տարեկան)
Էքսկուրսիոն սեզոնի ծանրաբեռնվածությունից ելնելով հնարավոր են որոշակի բացառություններ, որոնք պատվիրատուն կարող է քննարկել էքսկուրսիան գրանցող մասնագետի հետ։