Ձմեռային Ծաղկաձոր

Ձմեռն ասոցացվում է ձյան, դահուկի և ձնեմարդ պատրաստելու հետ: Քանի որ Երևանում այդ հնարավորությունը չկա՝ առաջարկում ենք էքսկուրսիա դեպի ձյունառատ Ծաղկաձոր: Որպես ճանաչողական կանգառ, առաջարկում ենք այցելել Կեչառիսի վանական համալիր, ցանկության դեպքում կարող ենք այցելել նաև Օրբելի եղբայրների տուն-թանգարան։ 

Ճանաչողական հատվածից հետո կարող ենք օգտվել տարբեր ժամանցային ծառայություններից՝ 

  • դահուկ  (10:30-13:30 13:30-16:30 8000 դրամ)
  • սնոուբորդ  (10:30-13:30 13:30-16:30 8000 դրամ)
  • սահնակ   (30 ր․ 3500 դրամ 1 ժ․ 5000 դրամ)
  • ճոպանուղի - (3000 դրամ)

Այս ուղղությամբ կարող ենք նաև այցելել Լեռնանիստի ձմեռային տուրիզմի կենտրոն, որտեղ առաջարկվում են հետևյալ ծառայությունները.

  • սահնակ (1ժ. 1000 դրամ)
  • փուչիկ-սահնակ (1ժ. 2000 դրամ)
  • դահուկ (1ժ. 2000 դրամ)
  • ձյունագնաց  (буран) -  (10ր. 5000 դրամ)

 

Ցանկության դեպքում կարող ենք տրամադրել սննդային ծառայություն (1500-2500 դրամի սահմաններում), որի արժեքը ներառված չէ էքսկուրսիայի վճարի մեջ։  Սննդային ծառայությունից օգտվելու դեպքում էքսկուրսիայի տևողությունը փոփոփվում է։ Մանրամասներին ծանոթանալու համար գրեք մեր ֆեյսբուքյան էջին կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 24 05 01, 093 24 05 01, 041 24 05 01։ 


Անցկացրեք Ձեր դասարանական էքսկուրսիան «Կանչ»‎-ի հետ: Ազատվեք կազմակերպչական հոգսերից և վայելեք հանգիստն ամբողջությամբ։