ՃԱՄԲԱՐ ԼՈՌԻՈՒՄ

Ամրագրեք Ձեր երեխայի յոթօրյա ճամբարային հանգիստը Լոռիում անցկացվող ԿԱՆՉ Ճամբար 2024-ին։ 🎈🤩🤗
Պարգևե՛ք հեքիաթային օրեր ունենալու հնարավորություն։ 🤗🤗

⛺️🏠⛰ Ճամբարային անմոռանալի ու արկածային օրերն անցկացվելու են Ստեփանավանի Դենդրոպարկից քիչ հեռու գտնվող Գարգառ գյուղի Geologist's House հյուրատանը։ 🤗🤗

📌📌📌Ո՞րն է ճամբարի նպատակը․
Երեխաներին ծանոթացնել իրենց երկրին, մտերմացնել արշավային կյանքին, սարերին, ձորերին, Հայաստանի պատմամշակութային կոթողներին և բնությանը: Ապահովել երեխաների անհոգ ու հիշարժան հանգիստն ու ամբարել հիշողություններ ամբողջ կյանքի համար։ 👣👣

📌📌📌Ի՞նչ գիտելիքներ և հմտություններ է տալու ճամբարը։
⛹️‍♂️⛹️🤸🤸‍♀️Ճամբարի ընթացքում կազմակերպվելու են ակտիվ և սպորտային, ինտելեկտուալ ու ժամանցային խաղեր։ Մասնակիցները ճամբարի ընթացքում ձեռք կբերեն անհրաժեշտ և կիրառելի հմտություններ, նաև ինքնուրույնություն։

📌📌📌Ի՞նչ է ներառված ծրագրի մեջ։
Ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, քուեսթներ, ամենօրյա արշավներ, Էքսկուրսիաներ, ձիավարություն, ծառատունկ, դասախոսություններ, ազգագրական պարերի ուսուցում, ամենօրյա խարույկահանդես։ 👣👧🧒👦👩

Փուլ 1` հուլիսի 2 - հուլիսի 8
Փուլ 2` հուլիսի 8 - հուլիսի 14
Փուլ 3` հուլիսի 14 - հուլիսի 20
Փուլ 4՝ հուլիսի 20 - հուլիսի 26
Փուլ 5՝ հուլիսի 26 - օգոստոսի 1
Փուլ 6՝ օգոստոսի 1 - օգոստոսի 7
Փուլ 7՝ օգոստոսի 7 - օգոստոսի 13
Փուլ 8` օգոստոսի 13 - օգոստոսի 19
Փուլ 9՝ օգոստոսի 19 - օգոստոսի 25

😎🤩 Ճամբարին կարող են մասնակցել 8-17 տարեկան երեխաներն ու պատանիները, ովքեր նախապես բաժանվելու են տարիքային խմբերի, ապա նաև ջոկատների։ «Կանչ»-ի սիրված զբոսավարներն ու խաղավարներն էլ լինելու են ջոկատավարները։ 😎🤩

Յոթօրյա ճամբարի մասնակցության անդամավճարը 79 000 դրամ է։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մինչև մայիսի 15-ը գրանցվելու դեպքում 79 000 դրամի փոխարեն արժեքը կկազմի 68 000 դրամ։

Մեկ ընտանիքից 2-րդ երեխայի մասնակցության դեպքում, 2-րդ մասնակցին տրամադրվում է 10 % զեղչ, 3-րդ մասնակցին՝ 15% զեղչ։

Ճամբարային օրերի ընթացքում որևէ կողմնակի գումար երեխային անհրաժեշտ չի լինելու։
Վճարումը հնարավոր է կատարել նաև սոց․ փաթեթով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տեղերը խիստ սահմանափակ են, իսկ պահանջարկը՝ մեծ, այնպես որ մի փոքր ՇՏԱՊԵ՛Ք։ 😁

Գումարը ներառում է․
🚌Ուղևորափոխադրումը բարձրակարգ ավտոբուսով
🍗🌭🍔3 անգամյա համեղ ու հագեցած սնունդը
👣👣 Ճամբարային 7 օրերի ընթացքում ամենօրյա խաղերի, արշավների ու էքսկուրսիաների կազմակերպումը
🤸‍♀🤸‍♂ Գիդերի, ջոկատավարների ծառայությունը
👩‍🏫👨‍🏫 Ինֆորմատիվ դասընթացների և ժամանցի կազմակերպումը։

Կարող եք գրել մեզ և ստանալ ճամբարային օրակարգն ամբողջությամբ 🙂

 

Դարձրե՛ք երեխաների առօրյան առավել հիշարժան ու հետաքրքիր։
Տվե՛ք հնարավորություն ինքնադրսևորվելու և ինքնուրույն դառնալու 😉

Ճամբարի տոմսերի վաճառքը սկսված է, ամառային արկածների ուղեգիրը կարող եք ձեռք բերել զանգահարելով 093 24 05 01 / 099 24 05 01/ 041 24 05 01 հեռախոսահամարներին կամ գրելով «Կանչ»-ի ֆեյսբուքյան էջին: