ՃԱՄԲԱՐ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ

Ամրագրեք Ձեր երեխայի յոթօրյա ճամբարային հանգիստը Դիլիջանում անցկացվող ԿԱՆՉ Ճամբար 2024-ին։ 🎈🤩🤗
Պարգևե՛ք երեխային հեքիաթային օրեր ունենալու հնարավորություն։ 🤗🤗

⛺️🏠⛰ Այս տարի ճամբարային անմոռանալի ու արկածային օրեր ենք անցկացնելու Դիլիջանի ազգային պարկի տարածքում գտնվող հարմարավետ հյուրանոցներից մեկում։ 🤗🤗

📌📌📌Ո՞րն է ճամբարի նպատակը․
Երեխաներին ծանոթացնել իրենց երկրին, մտերմացնել արշավային կյանքին, սարերին, ձորերին, Հայաստանի պատմա-մշակութային կոթողներին և բնությանը: Ապահովել երեխաների անհոգ ու հիշարժան հանգիստն ու ամբարել հիշողություններ ամբողջ կյանքի համար։ 👣👣

📌📌📌Ի՞նչ գիտելիքներ և հմտություններ է տալու ճամբարը։
⛹️‍♂️⛹️🤸🤸‍♀️Ճամբարի ընթացքում կազմակերպվելու են ակտիվ և սպորտային, ինտելեկտուալ ու ժամանցային, նաև ազգային խաղեր։ Մասնակիցները ճամբարի ընթացքում ձեռք կբերեն անհրաժեշտ և կիրառելի հմտություններ, նաև ինքնուրույնություն։

📌📌📌Ինչե՞ր են ներառված ծրագրի մեջ։
Ինտելեկտուալ և ժամանցային խաղեր, քուեսթներ, ամենօրյա արշավներ, Էքսկուրսիաներ, դասախոսություններ, ազգագրական պարերի ուսուցում, ամենօրյա խարույկահանդես։ 👣👧🧒👦

Ճամբարային ամբողջական ծրագրին ծանոթանալու համար գրեք մեզ 🙂
Դիլիջանի ճամբարում անցկացվելու է 6 փուլ, հետևյալ ամսաթվերով․
Փուլ 1՝ հուլիսի 11 - հուլիսի 17
Փուլ 2՝ հուլիսի 17 - հուլիսի 23
Փուլ 3՝ հուլիսի 23 - հուլիսի 29
Փուլ 4` հուլիսի 29 - օգոստոսի 4
Փուլ 5` օգոստոսի 4 - օգոստոսի 10
Փուլ 6 ՝ օգոստոսի 10 - օգոստոսի 16

😎🤩 Ճամբարին կարող են մասնակցել 8-16 տարեկան երեխաներն ու պատանիները, ովքեր նախապես բաժանվելու են տարիքային խմբերի, ապա նաև ջոկատների։ «Կանչ»-ի սիրված զբոսավարներն ու խաղավարներն էլ լինելու են ջոկատավարները։ 😎🤩

Յոթօրյա ճամբարի մասնակցության անդամավճարը 110 000 դրամ է։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մինչև հունիսի 10-ը գրանցվելու դեպքում 110 000 դրամի փոխարեն արժեքը կկազմի 95 000 դրամ։

Մեկ ընտանիքից 2-րդ երեխայի մասնակցության դեպքում, 2-րդ մասնակցին տրամադրվում է 10 % զեղչ, 3-րդ մասնակցին՝ 15% զեղչ։

Ճամբարային օրերի ընթացքում որևէ կողմնակի գումար երեխային անհրաժեշտ չի լինելու։
Վճարումը հնարավոր է կատարել նաև սոց փաթեթով։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տեղերը խիստ սահմանափակ են, իսկ պահանջարկը՝ մեծ, այնպես որ մի փոքր ՇՏԱՊԵ՛Ք։ 😁

Գումարը ներառում է․
🚌Ուղևորափոխադրումը բարձրակարգ ավտոբուսով․
🍗🌭🍔3 անգամյա համեղ ու հագեցած սնունդը
👣👣 Ճամբարային 7 օրերի ընթացքում ամենօրյա արշավների ու էքսկուրսիաների կազմակերպումը․
🤸‍♀🤸‍♂ Գիդերի, ջոկատավարների ծառայությունը
⛺️ Մուտքավճարները
👩‍🏫👨‍🏫 Ինֆորմատիվ դասընթացների և ժամանցի կազմակերպումը։

"Կանչ"-ը ճամբարներ կազմակերպում է 2017 թվականից և ունի երեխաների ու պատանիների հետ աշխատելու բազմամյա փորձ։

"Կանչ"-ը 2024-ին անցկացնում է ճամբար նաև Լոռու մարզում, որի մանրամասները այստեղ են՝ https://www.facebook.com/events/311752035179601/311752038512934?active_tab=about

Դարձրեք երեխաների առօրյան առավել հիշարժան ու հետաքրքիր։
Տվե՛ք հնարավորություն ինքնադրսևորվելու և ինքնուրույն դառնալու 😉

Ճամբարի տոմսերի վաճառքը սկսված է, ամառային արկածների ուղեգիրը կարող եք ձեռք բերել զանգահարելով 093 24 05 01 / 099 24 05 01, 041 24 05 01 հեռախոսահամարներին կամ գրելով «Կանչ»-ի ֆեյսբուքյան էջին։